Արտակարգ դեպք Երևանում. «Նաիրիտ 1»-ում հնչել է պայթյուն, ինչն էլ առաջացրել է խոշոր կրակ. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ:

«Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-հայտնում են ԱԻ նախարարությունից:

shamshyan.com-ի փոխանցմամբ` Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Նաիրիտ 1» գործարանի ինչ-որ ռեզերվուար է պայթել, ինչի հետևանքով էլ առաջացել է խոշոր հրդեհ։

Լուսանկարը` shamshyan.com-ի:




Լրահոս