«Խուստուփ» արգելավայրի մոտ հրդեհի ծուխը սկսել է ակտիվանալ. hրդեհամարման աշխատանքներ են նախաձեռնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի հրամանի` համակարգի բնության հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին հանձնարարվել է սահմանել շուրջօրյա հերթապահություն և հակահրդեհային տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի, տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներից օգոստոսի 28-ին ստացված տեղեկատվության համաձայն տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ, իրավիճակը վերահսկելի է:

Օգոստոսի 26-ին ՀՀ ԲՆ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցներին և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներին հաջողվել է չեզոքացնել և հանգցնել մոտ 50 ծխացող և բռնկված հրդեհի օջախ: Աշխատանքներն ընդմիջվել են գիշերվա ուշ ժամին: Հետմարման աշխատանքները շարունակվում են: Օգոստոսի 28 -ի ժամը 11-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ -ի «Խուստուփ» արգելավայրից դեպի «Ձագեձորի» հատված ծուխը սկսել է ակտիվանալ։ Համալիրի աշխատակիցները և ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարարներն այս պահին «Խուստուփ» արգելավայրի տարածքում են։

Հրդեհամարման աշխատանքներ են նախաձեռնվում:




Լրահոս