Ուշագրավ նշանակումներ ԱԱԾ-ում. ինչ է զեկուցել «Չեխիայի Գևորը». «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում մի քանի ուշագրավ նշանակումներ են եղել։ Արմեն Սարգսյանի հրամանագրով և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Արզուման Հարությունյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Արզուման Հարությունյանի նշանակման ֆոնին երեկ չվերանշանակվեց Կարապետ Դավթյանը, ով, մեզ հասած տեղեկություններով, հեղափոխության օրերին ցանկանում էր ձերբակալել ԱԱԾ ներկայիս ղեկավար Արթուր Վանեցյանին, քանի որ համակարգում հասկացել էին, որ նա առնչություն ունի Նիկոլ Փաշինյանի հետ։

Փաշինյանի ու Վանեցյանի կապի մասին վերադասներին զեկուցել է «Չեխիայի Գևոր» մականունով ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Գևորգ Ներսիսյանը, ով համարվում է ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ Եսայի Մկրտչյանի հովանավորյալը։ Գևորգ Ներսիսյանը վաստակել է «Չեխիայի Գևոր» մականունը ոչ պատահական։ Նա մինչ Սյունիքի մարզ տեղափոխվելը ԱԱԾ հակահետախուզության գլխավոր վարչությունում բաժնի պետ է եղել և սպասարկել է տուրիզմը»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս