Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրի համայնքի ավագանու նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը, զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից, այս մասին ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը գրառում է կատարել սոցցանցի իր էջում:

Նիստի օրակարգում ներառված էր նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը, բայց քանի որ նա մահացել է, ավագանու անդամները դեմ են քվեարկել այդ որոշմանը:




Լրահոս