Ով է Մանվել Գրիգորյանի կալանքի հարցը որոշող միլիոնատեր դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում քիչ անց կքննարվի ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց ընտրելու հարցը: Այս գործը մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին, Գրիգորյանի պաշտպանությամբ զբաղվում են երեք փաստաբաններ` Արսեն Մկրտչյան, Կարեն Քամալյան և Արայիկ Ալվանդյանը: Դատախազությունը միջնորդել է Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառել կալանքը որպես խափանման միջոց:

ArmLur.am-ը դատավոր Մարինե Մելքոնյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 13 մլն 800 հազար դրամ, 54 հազար դոլար: Որպես եկամուտ` դատավորը հայտարարգրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է 655 հազար դրամ: Պաշտոնը ստանձնելու հայտարարգրում նշված է, որ դատավորն ունի մեկ բնակարան և մեկ վազ 21 214 մակնիշի ավտոմեքենա:




Լրահոս