Լարված վիճակ Էջմիածնում. ովքեր են ներխուժել Մայր Աթոռի տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցները մտել են են Մայր Աթոռի տարածք:

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների` մասնակիցները ցանկացել են ներխուժել վեհարան, սակայն հանդիպել են ոստիկանների դիմադրությանը:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել շարժման անդամ Կարեն Կարապետյանի հետ` տեղեկանալու համար, թե ոստիկանություննը ինչ միջոցներ է կիրառել հավաքը ցրելու համար, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Այնուամենայնիվ, մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանները դեռ գտնվում են եկեղեցու տարածքում:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն` այս պատճառով խաթարվել են Ճեմերանի դասերը: Գևորգյան ճեմարանի ուսանողներին ազատել են դասերից, որպեսզի կարիք լինելու դեպքում նրանք գնան և «պաշտպանեն» վեհափառին:




Լրահոս