«Արարատի» հաղթարշավը շարունակվում է. այս անգամ պարտվողի դերում «Փյունիկն» էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության 3-րդ տուրի «Փյունիկ» – «Արարատ» հանդիպումը: Խաղն ավարտվեց արարատցիների հաղթանակով` 1:4: «Արարատից» դուբլ ձեւակերպեց Դենիս Դեդեչկոն (44‘,85‘), մեկական անգամ էլ աչքի ընկան Զավեն Բադոյանն (80‘) ու Վեսլեն Ջունիորը (90+2‘): «Փյունիկից» միակ գոլը հեղինակեց Արտյոմ Սիմոնյանը (65‘):

Այս հաղթանակից հետո «Արարատը» վաստակած 9 միավորով առաջնության միանձնյա առաջատարն է: «Փյունիկն» ունի 3 միավոր եւ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս