Առավոտից արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտից մենք բավականին արտակարգ իրավիճակ ունենք Սյունիքի մարզում: Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պլանավորել էր նիստը սկսել հաճելի լուրով:

Փաշինյանն ասաց, որ Սյունիքում պոչամբարից ջրերը հոսել են դեպի Ողջի գետ:

Տարածքային կառավարաման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ առավոտյան ժամը 9-ին մարզպետը զանգահարել է ներկայացրել, որ Ողջի գետի գույնը դարձել է դարչնագույն: Բոլոր ուժերը գնացել են տեղում իրավիճակը հասկանալու համար:

Այս պահին հայտնի չէ, թե որ ընկերության պոչամբարն է, սակայն տարածքային առումով հնարավոր է ենթադրել, որ պղնձամոլիբդենայինի պոչամբարն է:

Շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասաց, որ տեղից փորձանմուշներ են վերցվել:




Լրահոս