ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բերդ համայնքում այրվել են մոտ 4 հա անտառամիջյան տերևներ և 20 ծառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«911» ծառայություն հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Եղիշավան» սարում այրվում է անտառ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մողոս» կոչվող հանդամասին հարակից անտառում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ 14:15-ին:

Այրվել են մոտ 4 հա անտառամիջյան տերևներ և 20 ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության 8 աշխատակից:




Լրահոս