ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր են առանց մանդատից հրաժարվելու նախարար դարձել. Արա Բաբլոյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ ուշագրավ հայտարարություն էր արել. «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:

ՀՔԾ-ի մեր աղբյուրները տեղեկացնում են, թե հիմա կենտրոնացել են այն փաստի վրա, որ Նիկոլ Փաշինյանը առանց մանդատից հրաժարվելու է առաջադրվել ու վարչապետ դարձել:

Իրավապահները «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են նաեւ, որ նույն խախտումով` առանց պատգամավորության մանդատից հրաժարվելու, Արտակ Զեյնալյանն ու Մանե Թանդիլյանն էլ դարձել են արդարադատության եւ աշխատանքի ու սոցիալական ապահովության նախարարներ, իսկ Արարատ Միրզոյանը՝ ԱԺ նախագահ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՔԾ-ն պարզաբանել է Արա Բաբլոյանի՝ «Ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ» հայտարարությունը:




Լրահոս