Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանում իրավիճակը կտրուկ սրվել է: Բենզինի գնի կրկնակի բարձրացման դեմ բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը:

Զոհեր կան ինչպես ցուցարարներից, այնպես էլ իրավապահներից: Իրանի իշխանությունները պնդում են, որ իրավիճակը կարգավորվում է, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս օբյեկտիվ հաստատում չի ստացել, քանի որ երկրում համացանցը սահմանափակված է:

Փորձագետների կարծիքով՝ բողոքի ակցիաների այս ալիքը չի հանգեցնի երկրում ռեժիմի փոփոխությանը, չնայած որ բողոքական տրամադրություններն Իրանում օրեցօր ավելանում են:

Երկուշաբթի Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին հայտարարել էր մի քանի իրավապահի մահվան մասին, բայց ոչ մի տվյալ չէր ներկայացրել ցուցարարների շրջանում զոհերի մասին:

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բողոքի ակցիաների մի քանի օրերի ընթացքում զոհերի թիվը կարող է տատանվել 10-40-ի միջև, շուրջ 1000 մարդ ձերբակալվել է:

Ակցիաներ են անցկացվել ավելի քան 100 բնակավայրերում: Բողոքի ակցիաներին մասնակցել է գրեթե 90 հազար մարդ: Դա Իրանի բնակչության 0,1%-ից մի փոքր ավելի է: Այսպիսի հզոր ակցիաներ Իրանում տեղի չէին ունեցել գրեթե 2 տարի: Ցուցարարները փակել են ճանապարհները, կոտրել են խանութների և բանկերի ապակիները, այրել են լցակայաններ: Իշխանությունները նրանց գործողություններն անպատասխան չեն թողել: Բացի ձեռնարկած միջոցառումներից, նրանք անջատել են համացանցը:

Իշխանությունները նշել են, որ իրենք ընդունում են քաղաքացիների՝ բողոքի ակցիա անցկացնելու իրավունքը, սակայն դա պետք է արվի առանց բռնության դրսևորումների:

Բենզինի թանկացման հարցում Իրանի իշխանական բոլոր ճյուղերը միաձայն են: Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին նշել է, որ իշխանությունների որոշումը բենզինի թանկացման վերաբերյալ մտածված և ընդունելի որոշում է, սակայն փորձագետներն այդ առումով կասկածներ են հայտնում՝ նշելով, որ բենզինի թանկացումը կապված է Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդի հետ, այլ ոչ թե ամերիկյան պատժամիջոցների




Լրահոս