Տիգրան Ավինյանն ընդունել է «CITIC Construction» ընկերության ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 29-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է չինական «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման հնարավորությունը և դրա հետ կապված տարբեր տեխնիկական, լոգիստիկ, ֆինանսական և սպառման շուկաների հարցեր։ Տիգրան Ավինյանն ընդգծել է ինչպես բնապահպանական ամենաբարձր չափանիշների պահպանման, այնպես էլ պարզապես հանքանյութի արտահանումից դեպի մետաղագործություն անցում կատարելու կարևորությունը։
Յան Ցզյանցյանը հետաքրքրվել է նաև Հայաստանում ներդրումներ կատարելու այլ հնարավորություններով, ինչի մասին չինական կողմին կտրամադրվի համապարփակ տեղեկատվություն։

Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները պղնձաձուլարանի վերաբերյալ և անցնել առավել առարկայական քննարկումների փուլ։




Լրահոս