«ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի երկու մասնակից ինկուբացիոն շրջան կանցնի Beeline ստարտափ ինկուբատորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամփոփվել են Դիլիջանի UWC միջազգային դպրոցում տեղի ունեցած «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի արդյունքները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրին միացել են Հայաստանի ստարտափէկոհամակարգի գրեթե բոլոր ներկայացուցիչները, այդ թվում և Beeline ստարտափինկուբատորը:

«ՆերՈւժ» 2019-ին մասնակցում էին 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական ստարտափների 80 ներկայացուցիչներ:
Ստարտափաշատ Դիլիջանում հայրենադարձ թիմերի համար նախատեսված էին հայ և այլազգի ՏՏ լավագույն մասնագետների հետ զրույցներ, մենթորային հանդիպումներ, պանելային քննարկումներ և խորհրդատվական ժամեր։

Գաղափարի մակարդակում գտնվող երեք հաղթողներն են՝ «Marathon», «eBin», «SoFetch» թիմերը, որոնք ստացան $15.000, $20.000 և $25.000 դրամաշնորհ, իսկ շուկա դուրս գալու պատրաստ 3 ստարտափները՝ «Schedex»-ը, «GaroonTech»-ըև «Factindustries»-ը համապատասխանաբար ստացան $20.000, $25.000 և $30.000 պարգևներ։

Մրցանակաբաշխության օրը Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր հատուկ մրցանակ. Beeline ստարտափինկուբատորի թիմի կողմից ընտրվեց 2 ստարտափ՝ CraftLabևSchedex, որոնք ստացան առանց մրցույթի անվճար մասնակցության հնարավորություն ինկուբատորի 6-րդ շրջափուլին։

Նրանց նաև մրցանակ տրվեց ինկուբատորն ավարտած ստարտափների կողմից՝ Eventor.am, 4u.am, EasyDMARC, GuideMeևSendSMS, որոնց ծառայություններից անվճար կկարողանան օգտվել։

«Մենք ուրախ ու հպարտ ենք այս ծրագրի մասնակիցը լինել, քանի որ ստարտափներին աջակցության մեր քաղաքականության վերջնական նպատակը հենց Հայաստանի տնտեսական զարգացման աջակցելն է: Մենք այս ծրագրերն իրականացնում ենք, որպեսզի մեր երիտասարդները կարողանան հեշտությամբ բիզնես հիմնել Հայաստանում, իսկ այժմ նաև Սփյուռքից երիտասարդները շահագրգռված կլինեն Հայաստան գալու մեջ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ի դեպ, Beeline ստարտափինկուբատորի ռեզիդենտ ստարտափներից երեքը՝ Rendchain-ը, GaroonTech-ը ևGuideMe-ն, որոնց թիմերում կան սփյուռքահայ անդամներ, «ՆերՈւժ»-ի լավագույն ֆինալիստների շարքում էին։ GaroonTech-ն արժանացավ 2-րդ մրցանակի և հովանավորների կողմից այլ նվերների։

«ՆերՈւժ» ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափէկոհամակարգի զարգացումը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:




Լրահոս