Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:

Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի այս տարվա թեման էր «Էկո Տոնածառը», որը զարդարվեց ծրագրի մասնակիցների կողմից` բնական նյութերով պատրաստված տոնածառի խաղալիքներով: Ծրագիրը տեղի ունեցավ ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում: «Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված
կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն տասը տարի երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով:

Այս տարվա ծրագրին իրենց ակտիվ մասնակցությունը բերեցին նաև Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամները, ովքեր կերպարանափոխվելով էլֆերի, օգնեցին միջոցառման մասնակիցներին պատրաստել ամանորյա զարդեր՝ միմյանց պատմելով Ամանորյա ու Սուրբ ծննդյան հրաշքների մասին պատմություններ: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերին աջակցելու համար», – մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Ինչպես միշտ մեծագույն հաճույք է այստեղ այսօր գտնվելը, քանի որ Գաֆէսճեան կենտրոնին հաջողվում է անել մի կարևորագույն բան՝ համատեղել ուրախ ժամանցը կրթության հետ: Ուրախ եմ, որ այս գեղեցիկ տոնական օրով մեր երեխաները կիմանան էկոլոգիայի կարևորության մասին և կսովորեն այդ գիտելիքները կիրառել ամենօրյա կյանքում»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր`ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:




Լրահոս