Լիոնի կայարանի հրկիզվելու առնչությամբ ձերբակալվել է 37 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 28-ին Փարիզի Լիոնյան կայարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տարհանվել են կայարանում գտնվող ուղևորները: Ֆրանսիայի մայրաքաղաքի հրշեջ ծառայություններին հաջողվել է մարել Լիոնի կայարանի կրակը:

Վերջին տվյալների համաձայն՝ կայարանը միտումնավոր է հրկիզվել:

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ անհայտ անձինք հրկիզել են կայարանի մոտ կայանված ավտոմեքենաները, աղբամանները: Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 37 մարդ:




Լրահոս