ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ Արցախում կվերացվեն սահմանափակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով և տեղեկատվական շտաբի Ֆեյսբուքի էջով կազմակերպվել է ասուլիս՝ սահմանային անցակետերում տարվող կանխարգելիչ աշխատանքները ներկայացնելու նպատակով։

ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ջիվան Ղահրամանյանը ներկայացրեց, որ Արցախի նախագահի 2020 թվականի մարտի 13-ի հանձնարարության համաձայն՝ ոստիկանությունը օտարերկրյա քաղաքացիների մուտքի հսկողություն է սահմանել։ Սահմանային 4 անցակետերում նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու համար աշխատանքներն ուժեղացվել են։

«Ոստիկանության աշխատողները հսկիչ անցագրային կետերում կանգնեցնում են ուղևորվող տրանսպորտային միջոցները, ստուգում սահմանը հատող անձանց  ինքնությունը հաստատող փաստաթուղթը, բեռնափոխադրման հետ կապված փաստաթղթերը։ ՀՀ մեկնող անձանց և  ՀՀ տարածքում տեղաշարժելու համար սահմանված տեղեկություններ պարունակող  փաստաթողթի առկայությունը։ Արցախ մուտք գործած անձանց  ոստիկանությունը տեղեկացնում է և պարտավորեցնում, որ 14 օր ինքնամեկուսանան։ Վերջիններիս ինքնամեկուսացման վայրի վերաբերյալ տվյալները վերցվում են, որ ոստիկանությունը տարածքային ստորաբաժանումների ուժերով հսկողություն իրականացնի»,- տեղեկացրեց ԱՀ ոստիկանության գնդապետը։

Ղահրամանյանը հիշեցրեց, որ կորնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած «Աղավնո» հսկիչ անցագրային ծառայության 4 ծառայող ինքանամեկուսացել են։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ-ում որոշ սահմանփակումներ մեղմացվում են, արդյո՞ք Արցախում ելքի և մուտքի կարգում մեղմացում սպասվում է, Ղահրամանյանը նշեց, որ առաջնորդվում են պարետի որոշումներով, և առայժմ նման որոշում չկա։ Ոստիկանության գնդապետը նաև ասաց, որ պետք է սահմանը հատել խիստ անհրաժեշտության դեպքում։

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս