Հունիսի 2-ին` ժամը 13:30-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Քաջարանի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց փաստաբաններ Վարդուհի Էլբակյանի և Արա Ղազարյանի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում փաստաբանները մանրամասներ կներկայացնեն հարուցված քրեական գործի և դրան նախորդած իրավապահների գործողությունների վերաբերյալ:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/SputnikArmeniaAgency/) և YouTube- ում (https://www.youtube.com/channel/UCUmFQ5MCeNAQacrcmswznM)։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել առցանց [email protected] էլեկտրոնային հասցեով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
***
Հունիսի 2-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրեն են` աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Ազատ Եղիազարյանը
Թեմա` Covid-2019-ը եւ ՄԱԿ-ի համաշխարհային «Կայուն զարգացման 2030 օրակարգ» ծրագրի տեղայնացման և իրականացման ոլորտում ընդունված գիտականորեն հիմնավորված մոտեցումը, որը կներկայացվի այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի Բարձր քաղաքական ֆորումի նիստին: Նպատակը կանխել մարդ-բնություն կոֆլիկտն ու խուսափել հետագա արհավիրքներից: Առաջարկվում է Հայաստանի Կառավարությանը դառնալ «Համաշխարհային բնապահպանական պակտ՝” անվանումով նախագծի զարգացման և ընդունման ակտիվ մասնակիցը, ինչպես նաև այդ գործընթացում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներգրավման նախաձեռնողը