Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ՀՀ-ում պարզապես
անիշխանություն է, քանի որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է, Տիգրան Սարգսյանը` Ռումինիայում,
իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Գերմանիա (թեեւ ըստ պաշտոնական հաղորդագրության`
նա սեպտեմբերի 25-ին պետք է մեկնի, սակայն ”Ժողովուրդ” օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ
մեկնել է): ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ գտնվում է Չինաստանում: Արդյունքում,
համաձայն ՀՀ Սահմանադրության, երկրի ղեկավար է դարձել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը:
Եւ եթե հաշվի առնենք Նիկոյանի ունեցած վերաբերմունքն ըմպելիքների նկատմամբ, կարելի
է ենթադրել, որ մեր երկիրը նախանձելի վիճակում չէ: Հիշեցնենք, որ օրերս Նիկոյանը հպարտացել
էր ԱՄՆ-ի կողմից իրեն տրված ”Սերժ Սարգսյանի լեյտենանտ” որակմամբ: Իսկ այսօր հանգամանքների բերումով լեյտենանտը գեներալ է դարձել: Փորձեցինք
նրա նոր կարգավիճակի մասին հարցեր տալ, սակայն ԱԺ փոխխոսնակ-ՀՀ նախագահը հրաժարվեց`
ասելով, թե մենք իրավունք չունենք իրեն հարց տալ:
Ժողովուրդ. Պետության առաջին դեմքերը բացակայում են երկրից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ