Համացանցում մի քանի օր է՝ «բնիկ երևանցի» ֆլեշմոբ է սկսվել։ Քաղաքական գործիչները, մտավորականներն ու սովորական օգտատերերն իրենց էջերում տեղադրում են «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» գրությունը։ Խոսքը Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծի մասին է, որով նախատեսված են գույքահարկի ներկայիս շեմերի ու դրույքաչափերի փոփոխություններ։
Այսօր ArmLur.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու համար, թե ինչպես են քաղաքացիները վերաբերում գույքահարկի փոփոխությանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գևորգյան, Հովսեփ Հովսեփյան