Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի Առողջախահության նախարարության տվյալներին:
Վարակակիրները Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 173 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 66 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 144 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 940 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսից մահվան դեպքեր չեն արձանագրվել: