Վերջին երկու օրերին ազգամիջյան հողի վրա կռիվների համար Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 30 մարդու։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հաղորդել են ՌԴ ՆԳՆ-ից։
«Հուլիսի 23-ից 24-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայում գրանցվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից հասարակական կարգի խախտումների, գույքային վնասների և մարմնական վնաս պատճառելու դեպքեր: Ընդհանուր առմամբ, ավելի քան 30 մարդ բերման ենթարկվել է ոստիկանության տարածքային բաժիններ», – նշել են նախարարությունից:
Ոստիկանությունից հայտնել են, որ ձերբակալվածների մի մասն օտարերկրյա քաղաքացիներ են և կարող են արտաքսվել Ռուսաստանից։
Հավելենք, որ քրեական գործերը հարուցվել են ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով ՝ խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, նախատեսված հանցագործության հիմքով։