Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 201–ով և դարձել 40794։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:
Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 մարդ (-137), կատարվել է 179032 (+ 1710) թեստավորում, առողջացել են վարակվածներից 33492–ը (+335)։ Գրանցվել է մահվան 806 (+3) դեպք։ Այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը նույնն է մնացել` 234:
Օգոստոսի 11-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 40 593 էր։