Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 5 122 կազմակերպության գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով օգոստոսի 18-ի դրությամբ կայացվել է 5 122 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 68 157 ստուգում, որից միայն 740-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։




Լրահոս