Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի ինքնազգացողության մեջ դրական դինամիկա կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում:

Այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«4-ամյա փոքրիկը առաջին օրերի համեմատ այժմ մի փոքր ավելի լավ է, դրական դինամիկա կա, իսկ 6-ամյա երեխայի առողջական վիճակը նույնն է. շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- նշեց Դերձյանը:

Հիշեցնենք, որ նույն ընտանիքի մյուս 5 երեխան էլ օրեր առաջ սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ Խաշթառակից տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց:




Լրահոս