Երեւան քաղաքում գործող մոլերից 2012 թվականից 2020 թվականի 8 ամիսների ընթացքում արձանագրված հափշտակությունների /գողություն, կողոպուտ/ դեպքերի առթիվ քննվել է թվով 370 քրեական գործ: Երեւան քաղաքում գործող մոլերից գողություն կատարելու համար հայտնաբերվել են 369 անձ, որոնցից 269 կամ 72.9%-ը տղամարդ, իսկ 100 կամ 27.1%-ը կանայք, որոնք գողություններ կատարել են ինչպես խմբի կազմում այնպես էլ առանձին:
Արձանագրված դեպքերի առթիվ քննված քրեական գործերից 39-ով կամ 10.6%-ը հափշտակությունները կատարվել են խմբերով: Պատասխանատվության ենթարկված անձանցից 12-ի կամ 3.2%-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը իսկ մնացած 357-ի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցներ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, տեւական ժամանակ էր փոձում էիք պարզել, թե ի՞նչ ավազակային հարձակումներ են տեղի ունենում Երեւանի մոլերում՝ առեւտրային կենտրոններում: Դուք դիմել էիք իրավապահ մարմիններին, որպեսզի հարցին լուծում տային: Ի վերջո, Ձեզ հաջողվե՞լ է այս հարցում աջակցություն գտնել:
-Կարանտինից հետո, երբ առեւտրի կենտրոնները բացվել են, արդեն դիմակավորված են հանցագործները եւ դժվար է նրանց բացահայտելը: Կադրեր կային, որ հենց տրամադրել էին տնտեսվարողները, թե ինչպես են խանութի աշխատողներին խփել եւ այլն:
-Դա ընդհանուր մոլերի՞ն էր վերաբերում:
-Այո՛, բոլոր մոլերում ավազակային հարձակումները կան: Ես խնդրեցի արձագանքեն, քանի որ տնտեսվարողները շատ անհանգիստ են, չգիտեն, թե ինչով է ավարտվելու: Նրանք օպերատիվ արձագանքեցին՝ ի տարբերություն նախկին ոստիկանապետի, որն ընդհանրապես ոչինչ չնախաձեռնեց, ասաց մենք այդքան ժամանակ եւ ռեսուրս չունենք: Վերլուծությունները հանեցին, թե ինչ տիպի հանցագործություններ են արել, ովքեր են կրկնակի հանցագործություններ արել, քանի գործ է գնացել դատարան եւ քանի հոգի է կալանավորվել, այդ միջադեպերից հետո: Այնտեղ կար մի քանի տոկոսի շեղում, որոնք կրկնահանցագործություն էին արել կամ առաջին անգամ էին արել, բայց առաջին մասով , եթե 500.000 դրամը չի գերազանցում, ապա կալանք չի կիրառվում: Մնացած դեպքերում բացահայտումը, գրեթե 93%-ի չափ էր: Դա շատ լավ ցուցանիշ է: Ոստիկանության պետի հետ համաձայնության եկանք, որ նախկինում նորից ոչ մեկ չէր նախաձեռնում, բերետավորների պատահական շրջայցեր լինեն. Նրանք պատահական մտնեն մոլերի տարածք, պտտվեն, շրջեն, որպեսզի կանխարգելիչ դերակատարում լիներ: Այսինքն, կզգուշանային ավազակային հանցագործները:
-Պարո՛ն Բաբայան, այսինքն այն դիմումը, որով ցանկանում էիք առեւտրի կենտրոններում կանխարգելել ավազակային հարձակումները, կարելի է ասել բացահայտվա՞ծ է, թե ինչ-որ կանխարգելիչ հատուկ գործողություններ են արվում նաեւ այս պահին:
-Գործերի մոտ 93 տոկոս բացահայտելիություն կա, այսինքն այդ աշխատանքները լավ են ընթանում, ոստիկանությունը ճիշտ է աշխատում: Իսկ ինչ վերաբերում է կանխարգելիչ գործողություններին, դա պրոֆիլակտիկ բերետավորների հաճախակի այցերը պետք է լինեն այդ տարածքներում, որպեսզի ավելի սթափ լինեն: Այսինքն , մեր համագործակցության հետեւանքը նաեւ դա է, ինչը նախկինում ոչ մեկ չէր նախաձեռնում: Ուղղակի պրոֆիլակտիկ շրջայցերը, պահատական այցերը, որով ժամանակին կկանխվեր ավազակախմբերի գողությունները:
-Պարո՛ն Բաբայան, իսկ բացահայտվա՞ծ է, թե արդյոք առեւտրի կենտրոնների վրա տեղի ունեցող հարձակումները մեկ ավազակային խմբի կողմից է իրականացվում:
-Ո՛չ: Ավազակային խումբ չէ, կան ե՛ւ համակարգված խմբային հարձակումներ, ե՛ւ կան անհատական մարդիկ, որոնք եվրոպաներից են դեպորտ եղել , եկել են, աշխատանք չեն գտնում: Եվ կան խմբեր, որոնք խմբակային հարձակվում են, պլանավորված գողություն են անում: Բայց ոստիկանությունը ճանաչում է խմբերին, իրենց ղեկավարներին, նրանց հնարավոր է եղել չեզոքացնել եւ ովքեր հիմա ինչ-որ չափով ազատության մեջ են, նրանք տեղափոխված են, գիտեն որտեղ են եւ կրկնակի հանցագործության դեպքում կիրագործվի կալանքը:
Սոնա Գրիգորյան