Այսօր հրատապ հայտարարությամբ հանդես եկավ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Նա 13 կուսակցությունների անունից հայտարարություն ընթերցեց, կոչ արեց ստեղծել շտաբ եւ ներգրավվել նախկին նախագահներին ու նախարարներին: Մյուս կուսակցությունները սկսել են արձագանքել հայտարարությանը:
Այսպիսով, ինչպիսի տեսակետ ունի Միավորված Աշխատանքային Կուսակցությունը այսօրվա կուսակցությունների արած հայտարարության բովանդակության մասին.
«Միավորված Աշխատանքային Կուսակցության անդամները, համակիրները այդ թվում նաև նախագահը՝ Գուրգեն Արսենյանը, ունեն միասնական և հստակ դիրքորոշում՝ այն է՝ մեր մասնակցությունը պատերազմին արտահայտվում է Պաշտպանության բանակի կամ պահեստազորի կազմում թշնամու դեմ մարտնչելով։ Ցանկացած այլ հարցի քննարկում հնարավոր ենք համարում միմիայն պատերազմի հաղթական ավարտից հետո»։