Վալերի Օսիպյանն այսօր մասնակցում է Ազատության հրապարակի հանրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր մասնակցում է Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց, որ պատերազմի սկսելուն պես վերադարձել է Հայաստան՝ որպես բարձրաստիճան սպա օգտակար լինելու համար հայրենիքին, սակայն վարակվել է կորոնավիրուսով. «Այնպես ստացվեց, որ վարակվեցի կորոնավիրուսով, վերջերս եմ ապաքինվել։ Այսօր նպատակահարմար գտա, որ կանգնեմ ժողովրդի կողքին, որովհետեւ բոլորդ գիտեք՝ Օսիպյանը միշտ եղել է ժողովրդի կողքին։ Այդ ձերբակալվածների մեջ էլ ես ունեմ ընկերներ»։

Անդրադառնալով այն պնդմանը, թե պատերազմի օրերին մարդիկ չեն կռվել, փախել են առաջնագծից՝ նախկին ոստիկանապետն ասաց. «Ես հավատում եմ մեր զինվորին, հավատում եմ, որ մեր զինվորը լավագույններից մեկն է տարածաշրջանում, մեր զինվորի կողքին ենք բոլորս։ Կռվել է, թե ոչ, ես հնարավորություն չեմ ունեցել մասնակցություն ունենալու եւ ինքս գնահատականներ տալու։ Կարելի է հարցնել բարձրաստիճան զինվորականներից, որովհետեւ տարբեր կարծիքներ են շրջանառվում համացանցում»։




Լրահոս