Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը». խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը»: Հայտարարում է Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, թե ինչու է առաին նախագահն այս օրերին մերժում հարցազրույցի առաջարկները:

«Եթե ՀՀ Առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն, չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՜ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը», – հավելում է խոսնակը:




Լրահոս