Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը և արքայադուստր Սոֆյան հիվանդացել են կորոնավիրուսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպը եւ նրա կինը՝ արքայադուստր Սոֆյան, վարակվել են COVID-19 կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդել Է Aftonbladet տաբլոիդը՝ վկայակոչելով Շվեդիայի թագավորական պալատի հայտարարությունը:

41-ամյա արքայազնի եւ նրա 35-ամյա կնոջ մոտ դիտվում են թեթեւ ախտանշաններ, ինչպես գրիպի ժամանակ: Նրանք բուժվում են Ստոկհոլմի իրենց տանը, նրանց հետ են երկու փոքր երեխաները:

Սպասվում Է, որ մոտ ժամանակներս կորոնավիրուսի թեստ կանցնեն Շվեդիայի Կառլ 16-րդ Գուստավ թագավորը եւ Սիլվիա թագուհին, ինչպես նաեւ արքայադուստր Վիկտորյան՝ նրանց դուստրը, եւ Կառլ Ֆիլիպի քույրը, ինչպես նաեւ նրա ամուսինը՝ արքայազն Դանիելը:

Aftonbladet տաբլոիդի տվյալներով՝ թագավորական ընտանիքն անցած շաբաթ հավաքվել Էր Սիլվիա թագուհու եղբոր հուղարկավորությանը, դրանից առաջ արարողության բոլոր մասնակիցները կորոնավիրուսի թեստ Էին հանձնել, եւ պարզվել Էր, որ այն բոլորի մոտ բացասական Է:

Գարնանը համավարակի սկզբում արքայադուստր Սոֆյան որպես կամավոր տեղավորվել Էր Ստոկհոլմի հիվանդանոցներից մեկում, որտեղ բուժում Էին կորոնավիրուսով հիվանդներին: Մինչեւ վերջին ժամանակներս նա այնտեղ աշխատում Էր կես դրույքով:

Շվեդիայի իշխանություններն ամենասկզբից վիրուսի նկատմամբ զուսպ տեսակետ ունեին եւ խիստ սահմանափակումներ չեն մտցել: Ընդամենը համավարակի սկզբից այս երկրում հայտնաբերվել Է 230 հազար վարակված, մահացել Է 6,5 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս