ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին հավելվածը` կարգադրում եմ.
Հայ-նիդերլանդական բարեկամական կապերի ամրապնդման, հայանպաստ գործունեության, Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների Պալատում Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դատապարտման եւ այդ ուղղությամբ նախաձեռնությունների, ինչպես նաեւ համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել Ներկայացուցիչների Պալատի պատգամավորներ, Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության շրջանակի անդամներ՝
Սադեթ ԿԱՐԱԲՈՒԼՈԻՏԻՆ Նիդերլանդների «Սոցիալիստական կուսակցություն» խորհրդարանական կուսակցության անդամ,
Մարթայն ՖԱՆ ՀԵԼՖԵՐՏԻՆ Նիդերլանդների «Քրիստոնեա-Դեմոկրատական Կոչ» խորհրդարանական կուսակցության անդամ»,-ասված է որոշման մեջ: