ArmLur.am-ի տեղեկություններով, քիչ առաջ ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության արտահերթ նիստը, որն անցկացվում էր կառավարական առանձնատանը, որն էլ մեծ թվով ոստիկաններ էին հսկում: Եվ մինչ տարատեսակ լուրեր էին շրջանառվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, մենք տեղեկացանք, որ իրականում նիստի ժամանակ նման հարց չի էլ քննարկվել:
Մեր տեղեկություններով, հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում տիրող իրավիճակը, որոշում է կայացվել կենտրոնացնել ուժերն այդ ուղղությամբ: Այսինքն, ամբողջ քննարկումը նվիրված է եղել այդ թեմային եւ հրաժարականի մասին ոչ մի բառ չի էլ խոսվել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հաղորդել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Այդ հատվածում թշնամին օգտագործել է հրետանի եւ հայկական կողմն ունի վեց վիրավոր: