2020 թվականը լի էր բազմապիսի իրադարձություններով. դրանց շարքում ուրույն տեղ էր զբաղեցնում Ազգային ժողովի աշխատանքն ու արձանագրված միջադեպերը: Այս տարի խորհրդարանի գրեթե բոլոր լիագումար նիստերն անցել են միջադեպերով, բուռն ելույթներով:
Ստեղ կարա արագ արագ մի քանի պահ բերևա վեճերից
Ինչեւէ, խորհրդարանի գարնանային նստաշրջանն առանձնացավ հատկապես բուռն միջադեպերով պատգամավորների միջեւ: Եվ չնայած գրանցվեց պատգամավորի էթիկայի կանոնների խախտման մի քանի աղմկոտ դեպք, բայց դրանցից ոչ մեկի առիթով խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չստեղծվեց:
Հետաքրքիր է, որ յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ժամանակ հաճախ էին վեճեր տեղի ունենում ընդդիմադիր խմբակցությունների միջեւ, այնուհետեւ դրանք զանվածային բնույթ ստացան արդեն իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների միջեւ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
Խորհրդարանում հաճախ էր լեզվակռիվ տեղի ունենում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթների պատճառով։ Օրինակ նրա ելույթներից մեկը՝ քրեական ենթամշակույթ կրողների դեմ պայքարի նախագծի քննարկման ժամանակ իսկական իրարանցում առաջացրեց։ Նա մասնավորապես իր ելույթում նշել էր, որ պետք է այս անձանցից բացի պայքարել նաև երեք տառից կազմված այլ անձնանց դեմ։ Նրա այս արտահայտությանը հետևել էր անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի սուր ելույթը, որին էլ ԲՀԿ-ականների զայրույթն ու հայտնի միջադեպը։
Մեկ անգամ էլ կրկին Գևորգ Պետրոսյանն աչքի ընկալ մեկ այլ դրվագով՝ Աժ նախագահ Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ։ Խոսքը սեռափոխված անձանց երեխաներ որդեգրել թույլ չտալու մասին նախագծին էր վերաբերվում։
Բանավեճեր հաճախ են տեղի ունեցել պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Հետաքրքիր է, որ նման միջադեպերի ժամանակ անմասն չի մնում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Եվ Մխիթար Հայրապետյանի հետ բանավեճին կրկին խառնվեց Միրզոյանը։ Իսկ ահա, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ վերջին միջադեպը գրանցվեց արտահերթ նիստի ժամանակ՝ նրա և ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանի միջև։
Իսկ ահա մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպը վերածվեց ծեծկռտուքի: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին հետևեց ծեծկռտուք՝ Սասուն Միքայելյանի հետ, որին միացան գրեթե բոլոր պատգամավորները և երկար ժամանակ նրանց հանգստացնել չէր ստացվում։ Իհարկե, սա Աժ-ում լարված նիստերի և բանավեճերի միայն մի մասն են։ Եղել են նաև պարզապես սուր ելույթներ:
Մանրամասները՝ տեսանյութում