Հռոմի պապն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

«Կաթողիկե եկեղեցու առաջնորդը Ս․ Ծննդյան տոնին հանդես գալով ամենամյա Urbi et orbi ուղերձով, որը վերծանվում է որպես «(Հռոմ) քաղաքին ու համայն աշխարհին ուղղված առաքելական օրհնություն», ս․թ․ դեկտեմբերի 25-ին անդրադարձ կատարեց նաև արցախյան հիմնախնդրին։
Այս առթիվ Սրբազան քահանայապետը մասնավորապես նշել է․

«Թող Բարձրյալի Որդին պահպանի միջազգային հանրության և ներգրավված երկրների հանձնառությունները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում հրադադարը շարունակելու և երկխոսությունը խթանելու համար՝ որպես խաղաղության և հաշտեցման միակ ուղի․․․․»»։




Լրահոս