Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին և նրա օգնականներին կվճարի 7 միլիոն եվրո փոխհատուցում պայմանագրերը միակողմանի և ժամանակից շուտ խզելու համար: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։
Տուխելի և նրա մարզչական շտաբի պայմանագրերը նախատեսված էին մինչև այս մրցաշրջանի ավարտը, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը որոշել է հեռացնել այս կազմը և գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին։
Տուխելը ՊՍԺ-ն գլխավորել էր 2018-ին՝ դառնալով Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն և սուպերգավաթակիր, Ֆրանսիայի գավաթակիր և Ֆրանսիական լիգայի գավաթակիր։ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանում ՊՍԺ-ն հասավ եզրափակիչ և պարտվեց Մյունխենի «Բավարիային»։