ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։




Լրահոս