Կադրային նոր նշանակումներ՝ ԱՀ ՆԳՆ Ոստիկանության համակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանն այսօր ճանապարհային ոստիկանության անձնակազմին է ներկայացրել ներքին գործերի նախարարի հրամանները, ըստ որի կադրային նոր փոփոխություններ են տեղի ունեցել ճանապարհային ոստիկանության համակարգում:

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Ռաշիդի Մանգասարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում:

Նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետի տեղակալ, պարեկապահակային ծառայության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Մավրիկ Հրաչիկի Նասիբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնին:

Ոստիկանության պետ Արտեմ Հարությունյանը համակարգում երկարամյա ծառայության և ցուցաբերած պատասխանատվության համար շնորհակալություն է հայտնել Դավիթ Մանգասարյանին, վստահություն հայտնել, որ այս դժվար ժամանակահատվածում նրան փոխարինող Մավրիկ Նասիբյանը ևս ամեն ինչ անելու է հանրապետության ճանապարհապարեկային ծառայության պատշաճ ապահովման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում ոստիկանության պետը Դավիթ Մանգասարյանին է փոխանցել ԱՀ Նախագահի հրամանագրով շնորհված գնդապետի կոչումը:




Լրահոս