ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շինարարական բարդակ. քաղաքացիները վտանգի մեջ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներն իսկական գլխացավանք են դարձել քաղաքացիների համար: Հսկայական փոսը փորված է, բայց շինարարական աշխատանքներ ամեն օր չէ, որ իրականացվում են: Իսկ խցանումների մասին ուղղակի լռում ենք:

Այս փնթի վիճակը մի կողմ, շինհրապարակում անվտանգության նորմերը չեն պահպանվում, փոսը չընկնելուց պաշտպանում է միայն կանաչ գույն ցանցը, որը տեղ-տեղ պատռված է կամ բացակայում է:

Հայաստանում բազմաթիվ են այն շինհրապարակները, որտեղ անվտանգության պայմանները չեն ապահովվում. պետական վերահսկողություն չկա, իսկ շինարարություն կազմակերպողն անտարբեր է: Իսկ Հայաստանում շինարարության բնագավառում վերահսկողություն ունի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան




Լրահոս