Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնության առաքումը Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր:
«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, Նորագյուգ բնակավայրի վարչակազմի հետ համատեղ, մշակել է հումանիտար աջակցության իրականացման ծրագիր: Նախկինում վարչակազմի հետ մենք հստակեցնում էինք բնակավայրի հիմնականում անապահով բնակիչների ցուցակները, փախստականների և ներքին տեղահանված անձանց առկայությունը »,- ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի ղեկավար Իգոր Սիվակովը:
Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» կազմակերպության և «Դոկտոր Լիզա» և «Շտապիր բարության» բարեգործական հիմնադրամների անունից Նորագյուղի բնակիչներին են հանձնել ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր և այլ անհրաժեշտ գույք: Ընտանիքներին օգնելուց բացի, գյուղի պարամեդիկ կայանին հանձնվել է առաջնային ախտորոշման սարք, որն իր մեջ ներառում է տոնոմետր, զարկերակի հաճախականության չափման մոնիտոր, գլյուկոմետր, ջերմաչափ և այլ բժշկական սարքավորումներ։
Մի քանի օր առաջ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը Ստեփանակերտ քաղաքում անցկացված մարդասիրական գործողությունների ընթացքում, քաղաքի բժշկական կենտրոնին ավելի քան 50 բժշկական պարագաներ է հանձնել, ինչպես նաև ավելի քան 350 գիրք և դասագիրք նվիրել Ա.Ս. Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներին: