ArmLur.am-ի տեղեկութուններով, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից:
ArmLur.am-ի տեղեկություններով, պատգամավորը պատրաստվում է առաջիկա օրերին տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարություն: Մասնավորապես, նա նշանակվելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տեղակալ:
Նշենք, որ տեւական ժամանակ է Սուրեն Գրիգորյանն ամեն ինչ անում էր Ռուստամ Բադասյանի աչքին «բարձրանալու» համար, որպեսզի նման պաշտոն ստանար: Հավելենք, որ Բադասյանի կողմից խորհրդարան բերվող գրեթե բոլոր օրինագծերին Սուրեն Գրիգորյանը մշտապես «դաբրո» է տվել:
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սուրեն Գրիգորյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Սոնա Գրիգորյան