ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020թ. տարեկան հաղոդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները եւ ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում է մարդու իրավունքները: Արձանագրվել են հետեւյալ հիմնական խնդիրները՝

 

  1. բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում լիարժեք հաշվի չեն առնվում փորձաքննվողների կենսագործունեության իրական հնարավորությունները եւ կյանքի որակի փաստացի փոփոխությունները,
  2. բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործող կարգն արդյունավետ չէ, եւ որոշումները սովորաբար մնում են անփոփոխ: Խնդիրն է՛լ ավելի է խորանում բողոքը քննող իրավասու մարմնի նկատմամբ հանրային անվստահության պատճառով,
  3. փորձաքննվողի ընտրած բժիշկ-ներկայացուցչի մասնակցության հնարավորությունը թեեւ նախատեսված է օրենսդրությամբ, սակայն դրա արդյունավետությունը գործնականում խնդրահարույց է,
  4. ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով մարդիկ նոր հետազոտություններ չեն անում՝ չնայած առողջական վիճակի վատթարացմանը,
  5. շարունակվում է չլուծված մնալ զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հսկողական կարգով վերափորձաքննության ենթարկելու եւ մի խումբ անձանց նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման հարցը: Մասնավորապես, նշանակված փորձաքննություններն ամիսներ շարունակ չեն իրականացվել, եւ մարդիկ զրկվել են հաշմանդամության թոշակից եւ արտոնություններից՝ հայտնվելով է՛լ ավելի դժվարին իրավիճակում:

Մասնավորապես, Պաշտպանն առաջարկում է՝

  1. վերանայել բժշկասոցիալական փորձաքննական որոշումների բողոքարկման գործող ընթացակարգերն այնպես, որ երաշխավորվի անկախ եւ օբյեկտիվ բողոքների քննարկումը,
  2. փորձաքննվող անձի ընտրած բուժող բժշկի համար սահմանել անկախ փորձագետի կարգավիճակ՝ հստակեցնելով վերջինիս գործառույթներն ու լիազորությունները,
  3. հաշմանդամություն ունեցող անձանց եւ հանրային պաշտոն զբաղեցնողների համար իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ իրավունքների մասին գիտելիքների բարձրացման նպատակով,
  4. իրականացնել նշանակված փորձաքննությունները եւ ապահովել զինվորական անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության թոշակի վճարումը մինչեւ հակառակ հիմքերի հաստատումը։

 




Լրահոս