Վարչապետն ասել է, որ հրաժարական կտա ապրիլի վերջին տասնօրյակում, հիմա քննարկումները դեռ գնում են արտահերթ ընտրություններին դաշինքով կամ կուսակցությունով մասնակցելու մասին։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց «Իմ քայլը»խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո հենց վերջինս էլ կմնա վարչապետի պաշտոնակատար։ Միևնույն ժամանակ Արման Եղոյանը խուսափեց անուններ տալ, թե դաշինք կազմելու պարագայում որ ուժերի հետ այն կլինի։
Մանրամասները՝ տեսանյութում