«Հայր եւ որդի Երեմյանները»՝ արտոնյալ․ ինչու է իշխանությունը հատուկ վերաբերմունք ցուցաբերում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս անցած տարի՝ դեկտեմբերին, հայրենի կառավարությունը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին 10 տարով տրամադրված Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին ազատել էր 28 միլիոն դրամ հարկային պարտավորությունից։ Այնուհետեւ նույն ընկերությունը դիմել էր ՀՀ կառավարությանը՝ մինչեւ 2021 թվականի մարտի 31-ն իրեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձավճարի վճարման պարտավորությունից ազատելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այս ընկերության հանդեպ կառավարության սերը պայմանավորված է մի հանգամանքով. «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերության ղեկավար Դավիթ Երեմյանը, պարզվում է, մտերիմ է իշխանության կարկառուն դեմքերի հետ: Երեմյանների գործերը սկսեցին լավանալ 2018 թվականից, իշխանությունները նրանց աջակցում են բոլոր հարցերում:

Նշենք, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ընկերությունն իրականացնում է հանրային սննդի կազմակերպում, ընկերությանն է պատկանում նաեւ «Էկո Ֆարմ»-ը (ընկերությունն իրականացնում է խոշոր եղջերավոր անասունների բուծում), «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Երեւանի շաուրմա»-ն, «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորանների ցանցերը։ Եւ, ահա, Դավիթ Երեմյանն էլ, որպեսզի շնորհակալ լինի իշխանություններին, լուրեր են պտտվում, որ խոշոր գումար է փոխանցել «Իմ քայլ»-ի՝ դեռ ոչ պաշտոնապես գործող շտաբին, որպեսզի ընտրությունների ժամանակ ծախսեն, ու դա, լուրեր կան, որ արվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի միջոցով: Դավիթ Երեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, հերքեց այդ տեղեկությունը, ասաց, որ ինքը բիզնեսմեն է, ու իրեն պետք չէ ինչ-որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս