ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետի հասցեին կոպիտ արտահայտություններ հնչեցնելու համար հերթական քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին:
Խորեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սոցիալական կայքի իր էջում, հանրային հասանելի հարթակով, քաղաքական հայացքներով պայմանավորված ՀՀ վարչապետի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 20-ին կատարել է բռնության գործադրելու հրապարակային կոչեր:
Ք.Մ