«…ՄԵՆՔ` ՓԱԼԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը միանշանակ չպատասխանեց` Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ վարչապետի պաշտոնին վերադառնալու դեպքում արդյոք պատրաստ է աշխատել նրա հետ, թե ոչ: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` նա ասաց. «Ես քաղաքական թիմի ներկայացուցիչ եմ ու պատրաստ եմ կատարել իմ քաղաքական թիմի ցանկացած որոշում»: Իսկ ահա քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանն ասաց. «Լուրջ հարցե՛ր տվեք ինձ»: Վարդանյանն այնքան արագ հեռացավ, որ չհասցրինք ճշտել` արդյոք դա նշանակում է, որ ԲՀԿ-ականն անլուրջ է համարում Քոչարյանի վերադարձը, թե իրեն տրված այդ բարդ հարցը: Հայտնի է, որ այս նախարարը մտածելու ունակությամբ առանձնապես չի փայլում:




Լրահոս