ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան ունեցվածք ունի Շրջակա միջավայրի նախարարը. Ռոմանոս Պետրոսյանի եկամտի աղբյուրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի 2020 թվականի դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը:

Մեզ հայտնի դարձավ, որ Պետրոսյանը 2019 թվականին 51 մլն 357 հազար դրամ արժողությամբ բնակարան է գնել Երեւանի Արաբկիր վարչական շրջանում:

Բացի այս, նա մեկ բնակարան էլ ունի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւ մեկ հողամաս՝ Ակունքում: Պետրոսյանի նախորդ տարվա ներկայացրած հայտարարագիրն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա անցյալ տարի 3 մլն դրամով վաճառել է իր «BMW» մակնիշի ավտոմեքենան: Բացի այս, ըստ հայտարարագրի՝ Ռոմանոս Պետրոսյանը մեկ ընկերությունում ունի 60 տոկոս բաժնեմաս, թե որ ընկերության մասին է խոսքը, նշված չէ: Բանկային հաշիվների վրա նախորդ տարեվերջին Պետրոսյանն ունեցել է 3 մլն 861 հազար 200 դրամ: Իսկ կանխիկ գումար ունեցել է 5 մլն 750 հազար դրամ: Որպես եկամուտ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է ստացած աշխատավարձերը՝ Կոտայքի մարզպետարանից եւ Շրջակա միջավայրի նախարարությունից, որն ընդհանուր կազմում է մոտ 14 մլն դրամ: Բացի այս, նա Պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն դրամ, որը ենթադրվում է եկամտահարկն է եղել:

Իսկ նրա կինը՝ Արմինե Պետրոսյանը հայտարարագրել է երկու վայրից ստացած աշխատավարձը. «Սմարթ» նորարար կրթության եւ մշակույթի զարգացման հիմնադրամից նախարարի կինը ստացել է 819 հազար դրամի եկամուտ, իսկ Աբովյանի բազմագործառութային քոլեջից՝ 1 մլն 83 հազար դրամ:

Ս.Հ.




Լրահոս