ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի ներքին շուկան լցվել է ներկրված կարտոֆիլով. ինչու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տեղական արտադրության կարտոֆիլի խնդիր կա. ներքին շուկան լցվել է ներկրված կարտոֆիլով:
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ArmLur.am-ը զրույցում վրդովվեց՝ հայտարարելով.

«Դա մեր կառավարության խիզախ քաղաքականության արդյունքն է. այս տարի քիչ սերմ է ներկրվել, բնականաբար երաշտն էլ իր վատ գործն արեց Շիրակի մարզում, այնպես որ ունենք ցածր բերք՝ նախորդ տարվա համեմատ 30-40 տոկոս պակաս»:

Մասնագետի խոսքով Հայաստանում մայիս եւ հունիս ամիսներին երաշտ է եղել, որի մասին կառավարությունը լռում է: «Թող բացատրեն, թե ինչու է գյուղմթերքը թանկանում, երբ մենք շատ լավ արտադրանք ունեն, եթե ունենք իհարկե: Դատարկագլուխների մտածելակերպն է:

Առաջինը՝ մենք երկու ամիս համարյա տեղումներ չենք ունեցել, խոսքը՝ գյուղատնտեսության համար տեղումների մասին է. հորդառատ անձրեւներ չենք ունեցել: Եւ երկրորդը՝ ջրամբարներում ոչ թե քիչ է ջուր եղել կամ էլ դիտմամբ չեն լցրել կամ վաճառել են եւ արդյունքում Շիրակում ունենք ջրի լուրջ պակաս»,- նկատեց Բերբերյանը:

Ս. Հ.




Լրահոս