«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արտահերթ համագումար կանցկացնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Սույն թվականի օգոստոսի 14-ին տեղի կունենա կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ քննարկումների առանցքում են լինելու սույն թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։

Արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։
Հավարտ համագումարի ԶԼՄ-ներին կներկայացվի համագումարի ընդունած որոշումների մասին ամփոփ հաղորդագրություն»։




Լրահոս