ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է՝ ամռան այս տապին Օպերայի շրջակայքն իր հարակից փողոցներով, մեղմ ասած, գտնվում է աղբի մեջ: Գրեթե ամեն քայլափոխի կարելի է բախվել լեփ-լեցուն աղբամանների, չմաքրված մայթեզրերի, ինչը պարզապես տհաճություն է պատճառում անցորդներին, եւ, իհարկե, աննկատ չի մնում զբոսաշրջիկների կողմից:
Իսկ թե ինչ է այս մասին մտածում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, դժվար է պատկերացնել, հուսանք, որ քաղաքապետարանը պատշաճ ուշադրություն կդարձնի այս խնդրին:
Լիդա Եղիազարյան