ՖՈՏՈ. Նուբարաշենի բնակիչներն ահազանգում են. ինչու չեն բարեկարգվում քանդված մայթեզրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող  մի շարք քաղաքացիներ: Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ հիմնանորոգելու նպատակով քանդել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մայթեզրերը, սակայն քանդելու հետ մեկտեղ ոչ միայն չեն սկսել շինարարական աշխատանքերը, ավելին անգամ տեղադրված չեն ժամանակավոր անցուղիներ, որոնք հնարավորություն կտան մարդկանց օգտվել մայթեզրերից, քանի որ այս վիճակում պարզապես անհնար է քայլել քանդված, քարերով լցված մայթեզրերով:

Քաղաքացիների ահազանգի հետքերով ArmLur.am-ը դիմեց Նուբարաշենի Քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մենուա Անանյանին, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երկու օրից կսկսվեն 11-րդ փողոցի մայթեզրի բարեկարգման աշխատանքները:

Լուսանկարերը՝ ստորեւ

Լիդա Եղիազարյան




Լրահոս