![](https://armlur.am/wp-content/uploads/2021/08/239546059_1240623236381643_6652693903394507479_n.jpg)
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ կնշանակվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քրոջ դուստրը` Ռոնա Ահարոնյանը: Ըստ մեր տեղեկությունների՝ վերջինս արդեն ներկայացել է նախարարություն ու «դիրքավորվում» է: Դա է պատճառը, որ նախարարի խոսնակ Աննա Վարդանյանը դիմում է գրել ու հեռացել աշխատանքից:
Ու սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մերժում էր խնամի, ծանոթ, բարեկամ կապով աշխատանքի ընդունվելը, իսկ հիմա նույն տրամաբանությամբ աշխատանքի է ընդունում իր հարազատներին:
Սոնա Գրիգորյան